Սա կապիտուլյանտի հերթական նոպայի արդյունքում իր գրպանային ՀՔԾ-ին և Դատախազությանը արձակած քաղաքական հրահանգ է․ քաղաքացին՝ Սերժ Սարգսյանին առնչվող գործի մասին (տեսանյութ)

14:01 • 18.03.21

Այսօր մենք հավաքվել ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հրավիրված դատական նիստին, բայց դրանից շատ բան չունեմ խոսելու, որովհետև բոլորս գիտենք, որ այս քրեական գործը շինծու է։ Այս մասին դատարանի բակում Սերժ Սարգսյանի աջակիցների ակցիայի ընթացքում հայտարարեց քաղաքացի Ռաֆայել Վարդանյանը։

«Սա կապիտուլյանտի հերթական նոպայի արդյունքում արձակած քաղաքական հրահանգ է՝ իր գրպանային ՀՔԾ-ին և Դատախազությանը»,-նշեց նա, ապա անդրադարձավ պատերազմին։

«Մեր ապիկար իշխանությունները կրել են դիվանագիտական, ապա նաև ռազմական խայտառակ պարտություն, մեր հաղթանակած բանակը կրել է ջախջախիչ պարտություն դավադիր, ապիկար ղեկավարի վարած պատերազմում։ Ես այդտեղ տարբերություն չեմ տեսնում, ազգս ցեղասպանվել է, երկիրս՝ նվիրվել թշնամուն։ Չպետք է տարվել կեղծ օրակարգերով, պետք է ավելի համառ պայքար մղել այս կապիտուլյանտ իշխանությունների դեմ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դուրս գալ փողոց ու պայքարել այս իշխանության հեռացման համար։

«Կապիտուլյանտի հետևողական քայլերը մեր պետականությունը տանում են դեպի կործանման։ Դա չի զարմացնում, ես այս ապիկար իշխանություններից արդեն ամեն ինչ սպասում եմ։  Ես ապշած եմ հայ ազգի մեծ զանգվածի անտարբերությունից, որը քայքայիչ է։ Ես վստահ եմ, որ լինելու է առանց Նիկոլի ՀՀ։ Ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։