Բրազիլիայում Covid-19-ով վարակումների թիվը 1 օրում գերազանցել է 90 հազարը. մահացել է ավելի քան 2 հազար մարդ. RT

03:22 • 18.03.21

Բրազիլիայում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 90 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ Բրազիլիայում 24 ժամվա ընթացքում  Covid-19-ով վարակումների թիվն ավելացել է 90 303-ով՝ կազմելով 11 693 838:

Մահվան դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 2648-ով՝ կազմելով 284 775:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհում Covid-19-ով վարակվել է ավելի քան 120 միլիոն մարդ. մահվան դեպքերի թիվը գերազանցել է 2.6 միլիոնը