Ադրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել

13:02 • 18.03.21

Ադրբեջանում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման դեպքեր են գրանցվել, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի հայտարարությանը:

Ադրբեջան մուտք գործող և երկրում բնակվող անձանցից վերցված նմուշների շրջանակում պարբերաբար իրականացվում է Sars-Cov-2 գենոմի անալիզ:

«Արյունաբանության և փոխներարկումների ազգային կենտրոնի գենետիկ ախտորոշման կենտրոնում առկա 3 նմուշում հայտնաբերվել է բրիտանական շտամը», - ասված է հաղորդագրության մեջ: