Ջիբրալթարն աշխարհում առաջինն է ավարտել ամբողջ չափահաս բնակչության պատվաստումը

17:28 • 18.03.21

Ջիբրալթարն  աշխարհում առաջինն է ավարտել է կորոնավիրուսի դեմ ամբողջ չափահաս բնակչության պատվաստումը: Այս մասին մարտի 18-ին խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք Ջիբրալթարին, ինչպես մեր բոլոր տարածքներին, պատվաստանյութեր ենք մատակարարում: Ուրախ եմ, որ կարողացա տեղեկացնել խորհրդարանին, որ երեկ Ջիբրալթարը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ավարտել է պատվաստումների ծրագիրն իր ամբողջ չափահաս բնակչության համար»,-ասել է Հենքոկը:

Ջիբրալթարի՝ Մեծ Բրիտանիայի մերձծովյան տարածքի բնակչությունը կազմում է շուրջ 34 000 մարդ: Այնտեղ ապրող օտարերկրացիները նույնպես իրավունք ունեն պատվաստվելու: