Տեղի ունեցավ Կառավարության նիստը. օրակարգում էր նաև ՀՀ սահմանային շերտում տեղի բնակիչներին, լրագրողներին և զբոսաշրջիկներին տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը արգելող նախագիծ

11:01 • 18.03.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում է 25 հարց է, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին, «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին, Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին հարցեր և այլ հարցեր։