Լոնդոնի մետրոյում տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք Շուշին ներկայացնում են որպես ադրբեջանական մշակութային արժեք. Արմեն Աշոտյանը լուսանկարներ է հրապարակել

23:04 • 18.03.21

ՀՀԿ փոխնախագահԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Լոնդոնի մետրոյում տեղ գտած ադրբեջանական գովազդային պաստառները, ըստ որոնց՝ Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն է և կից գրել.

«Ես շատ նյարդայնացա՝ այս նկարները դիտելով։ Մի քիչ էլ դուք տապակվեք:

Լոնդոնում ապրող մեր հայրենակիցներն են նկարել։ Չկասկածեք, որ սա Լոնդոնով չի սահմանափակվելու։

Լոնդոնի մետրոյում նման «գովազդային» արշավներով Ադրբեջանն ամրագրում է իր հաղթանակը՝ որ նվիրեց իրեն վերարտադրվելու քոս ընկած թրքահպատակ վիժվածքը։

Մինչև Ադրբեջանը միջազգային հարթակներում Արցախն իրենով է անում, դավաճան սրիկան մեզ  շեղում է «ընտրություններով»,-գրել է նա: