Չեխիայում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև Զատիկ
Չեխիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսային սահմանափակումները երկարաձգելու մասին: Խիստ սահմանափակումները, որոնք գործում են մարտի 1-ից, կշարունակվեն մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 4-ը, հայտնում է korrespondent.net-ը` հղում տալով տեղական echo24.cz լրատվամիջոցին:
Առողջապահության նախարարն ասել է, որ սահմանափակումների թուլացման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ են: Բացի այդ աճել է նաև վարակից մահացության դեպքերի թիվը:
Չեխիայում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 439 019, իսկ մահվան՝ 24 117 դեպք:










