Կիևում մայրը մի քանի օր սոված է պահել 6-ամյա դստերը՝ թույլ չտալով նրան դպրոց հաճախել

15:09 • 19.03.21

Կիևում մայրն իր վեց տարեկան դստերը սոված է պահել և չի թողել դպրոց գնալ, ինչը պարզել է ոստիկանությունը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Կիև քաղաքի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը, և հավելում, որ աղջիկը մեկուսացվել է մորից:

Կիևի Պոդոլսկ շրջանի Օսիպովսկովո փողոցի բնակիչները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ հարևան բնակարանից սարսափելի ճիչեր են լսվում: Երբ ոստիկանությունը ժամանել է 32-ամյա տանտիրուհին կտրականապես հրաժարվել է ներս թողնել պարեկային ծառայության աշխատակիցներին: Ոստիկաններն ստիպված են եղել կոտրել բնակարանի դուռը:

Բնակարանում, տանտիրուհուց բացի վեց տարեկան աղջիկ է եղել, որն ասել է, որ մայրն իրեն չի թողնում դպրոց գնալ և մի քանի օր է, ինչ սոված է պահել: Երեխային տարել են բժշկական հաստատություն։ Այժմ երեխայի հարցով զբաղվելու է սոցիալական ծառայությունը։