ԱՄՆ փոխնախագահի նստավայրի մոտ ատրճանակով և զինամթերքով զինված տղամարդ է ձերբակալվել (լուսանկարներ)

11:11 • 19.03.21

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի պաշտոնական նստավայրի մոտ նախօրեին ատրճանակով և զինամթերքով զինված տղամարդ է ձերբակալվել, հաղորդում է Mirror-ը։

Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդը ձերբակալվել է Հարիսի նստավայրի՝ The Naval Observatory-ի (Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարան) մոտ, իսկ նրա՝ ավելի հեռու կայանված մեքենայում հայտնաբերել են երկար փողով զենք, զինամթերք և մի քանի ձեռքի ատրճանակ։

The Naval Observatory-ն հիմնվել է 1893-ին՝ Վաշինգտոն քաղաքում։ 1974 թվականից աստղադիտարանը հանդիսանում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական նստավայրը։ Քամալա Հարիսը և նրա ամուսինը՝ Դուգ Էմհոֆը, Սպիտակ տնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող առանձնատուն են տեղափոխվել հունվարի 20-ին՝ երդմնակալության արարողությունից հետո։

Հաղորդվում է, որ Տեխաս նահանգի 31-ամյա բնակիչ Փոլ Մյուրեյը մեղադրվում է վտանգավոր զենքով շրջելու և չգրանցված զինամթերք պահելու համար։

Տղամարդու դիտավորությունը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Man arrested near Kamala Harris residence, gun and ammunition found