Բայդենն ասուլիսի սրահից հեռացել է՝ չպատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք կհամաձայնվի զրույց ունենալ Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով հրավիրված ասուլիսի ավարտին չի պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք կհամաձայնվի զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենը ավարտել է ճեպազրույցն ու հեռացել՝ չշրջվելով ու չարձագանքելով Պուտինի վերաբերյալ հարցին:
Ավելի վաղ ՌԴ նախագահն առաջարկել էր Բայդենին հեռավար զրույց անցկացնել ուղիղ եթերում ու հանձնարարականներ էր տվել ԱԳՆ-ին՝ զրույցը կազմակերպելու ուղղությամբ:
Սպիտակ տնից արձագանքել էին, որ նման զրույցի անհրաժեշտություն չեն տեսնում:










