Տիբեթում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Չինաստանի արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Նշվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:11-ին՝ Նագչու նահանգում գտնվող Բիրուի շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, վկայակոչելով վերլուծությունից ստացված տվյալները, նշել է՝ երկրաշարժի ժամանակ էպիկենտրոնին մոտ գտնվող մարդկանց թիվը բավականին մեծ է եղել:
Մասնավորապես, էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով հեռավորության վրա գտնվել է 2,1 հազար, 50 կիլոմետր շառավղով՝ մոտ 8,8 հազար, իսկ 100 կիլոմետր շառավղով՝ մոտ 110 հազար մարդ:










