Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6000 նոր դեպք է գրանցվել. RT

03:08 • 19.03.21

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 280 882-ի, հաղորդում է RT-ն:

Վերջին 1 օրում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վարակման 6303 նոր դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: