Ցանկանում ենք հանդիպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ՝ ներկայացնելու մեր մտահոգություններն ու հիմնավորումները․ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիան՝ ԱԺ մուտքի մոտ (տեսանյութ)
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց, որ չեն պատրաստվում բացել փողոցը, ավելին՝ ունեն բավարար կասկածներ, որ հունիսի 20-ին կարող են լինել ընտրություններ․
«Անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ, շարունակվելու են անհնազանդության ակցիաները, հնարավոր է մարտավորության փոփոխություն»։










