Որոնք են ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամահացու զենքերը. The National Interest

11:15 • 19.03.21

Ամերիկյան The National Interest ամսագիրը թվարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի առավել մահացու զինատեսակները:

Հրատարակության վարկանիշային աղյուսակում ներկայացված է  չորս հորիզոնական, որոնցում զինատեսակները դասակարգված են՝ ըստ վտանգավորության աստիճանի: 

Այսպիսով, ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամահացու ատրճանակը գերմանական արտադրության Mark 23-ն է, որը շարքային 9-միլիմետրանոց տրամաչափի փամփուշտների փոխարեն ստացել է .45 ACP ունիտար փաշփուշտ և արդիականացվել է:

Հրապարակման մեջ որպես նավատորմի մեկ այլ վտանգավոր զենք անվանվում են «Կոլումբիա» տիպի միջուկային սուզանավերը, որոնք կարող են «դառնալ աշխարհի ամենահզոր սուզանավերը»: Ամսագիրը նշում է, որ այդ միջուկային սուզանավերը, մասնավորապես, կստանան Trident ընտանիքին պատկանող հրթիռներ՝ «միջուկային զենք, որն ունակ է բառացիորեն ոչնչացնել մոլորակը»:

Ցուցակում ներկայացված երրորդ զենքը Barrett M82 խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանը և դրա ածանցյալներն են:

«Իր զանգվածային .50 BMG շրջագծով M82-ը կարող է ճշգրիտ հարված հասցնել մինչև 1800 մետր հեռավորության վրա գտնվող թիրախին»,- ասվում է հոդվածում:

Վարկանշային աղյուսակի չորրորդ տեղն է զբաղեցրել հինգերորդ սերնդի քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ տախտակամածային կործանիչ F-35C Lightning II-ը: