Եթե Փաշինյանը պնդի ու շարունակի պաշտոնավարել, ինչն առավել հավանական է, ընտրությունների անցկացումն ընդդիմության բողոքը թեժացնելու ռիսկեր կառաջացնի. Stratfor

01:14 • 19.03.21

Եթե Փաշինյանը պնդի ու շարունակի պաշտոնավարել, ինչն առավել հավանական է, ապա ընտրությունների անցկացումն ընդդիմության բողոքը թեժացնելու ռիսկեր կառաջացնի, գրում է ամերիկյան հեղինակավոր Stratfor պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանում այս տարվա հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի որոշմանը:

«Այս հայտարարությունը տեսականորեն հնարավորություն են ստեղծում դուրս գալ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից, որի հետևանքով Փաշինյանը բախվել է զինվորականության ու քաղաքական ընդդիմության դիմադրությանը:

Բայց ամեն բան կախված է հետևյալից՝ Փաշինյանը կմնա՞ զբաղեցրած պաշտոնում, թե՞ ոչ:

Եթե նա համաձայնվի հրաժարական տալ, ապա ընտրությունները հնարավորություն կտան դուրս գալ նախորդ տարի Ադրբեջանի հետ ունեցած պատերազմի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամից: Բայց եթե Փաշինյանը պնդի ու շարունակի պաշտոնավարել, ինչն առավել հավանական է, ապա ընտրություններն ընդդիմության բողոքը թեժացնելու ռիսկեր կառաջացնեն»,- գրում է պարբերականը: