Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան պետությունները միջազգային հանրության հավաքական կարծիքն արտահայտել չեն կարող

02:52 • 19.03.21

ԱՄՆ-ը և արևմտյան պետությունները միջազգային հանրության հավաքական կարծիքն արտահայտել չեն կարող, Ալյասկայում ընթացող չին-ամերիկյան բանակցությունների բացմանը հայտարարել է Չինաստանի Կոմկուսի ԿԿ արտաքին հարցերի դեպարտամենտի ղեկավար Յան Ցզեչին, հաղորդում է ТАСС-ը:

Բանակցությունների հեռարձակումն իրականացնում են ամերիկյան լրատվամիջոցները: