Գերմանիայում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 16 000 դեպք

09:42 • 20.03.21

Գերմանիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 16 033 և մահացության 207 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի Առողջապահության նախարարությանը կից «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի տվյալներին։

Ըստ վերոնշյալ տվյալների, Գերմանիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է 2 645 783, մահացել՝ 74 565 մարդ: