Ճապոնիայում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ
Ճապոնիայի հյուսիսարևելյան Միագի տարածաշրջանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը ցունամիի վտանգ է առաջացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18։09-ին. երկրաշարժի օջախը եղել է ջրի տակ՝ 60 կիլոմետր խորության վրա։
Ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում:










