Ի՞նչ են տեսել մեր ընտանիքները երեք տարում` տառապանք, լաց. իշխանությունը մեզ համար դժոխք է եղել, բայց մեզ ամեն ինչի մեջ կարող են մեղադրել, բացի մի բանից՝ դավաճանությունից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մենք շատ բացթողումներ ենք ունեցել, բայց մեզ չեն կարող մեղադրել դավաճանության մեջ: Այս մասին Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ, որ չենք կարողացել կյանքի կոչել ձեր բոլոր ակնկալիքները, և պատրաստ եմ անձամբ խոնարհաբար կրելու ցանկացած պատիժ, որը դուք կորոշեք, բայց ես պատրաստ եմ կրելու նաև ուրիշ պատիժ, և եթե դուք որոշեք, որ մեր առաքելությունը շարունակելու ենք, ապա այդ պատիժն էլ կկրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց՝ գործող իշխանության համար 3 տարին եղել է դժոխք, իսկ իրենց ընտանիքները տեսել են միայն լաց ու տառապանք:
«Ընդհանրապես կար ընկալում՝ 2018 թվականից առաջ, որ իշխանությունը վայելք է, բայց մենք 3 տարի Հայաստանում գործող իշխանություն ենք, իսկ ինչ են տեսել մեր ընտանիքները իշխանությունից, տեսել են տառապանք, անարգանք, լաց և սթրեսներ, իշխանությունը մեզ համար դժոխք է եղել»,- նշեց նա:
Փաշինյանը նա շեշտեց՝ նրանց կարող են շատ հարցերում մեղադրել, քանի որ բացթողումները շատ են եղել, բայց երբևէ չեն կարող մեզ մեղադրել դավաճանության մեջ:
«Մանիպուլյացիաներով հասարակությանն ուզում են ասել, որ մենք ժողովրդին դավաճանել ենք, մենք սխալ ենք արել, շատ բացթողումներ ենք ունեցել, բայց կա մի բան, որում մեզ չեն կարող մեղադրել, դա դավաճանությունն է, ուրիշ հարցերում մեզ կարող են մեղադրել, բայց ոչ դավաճանության մեջ»,- ասաց Փաշինյանը:










