Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին

15:04 • 20.03.21

Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին:

Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով լուսանկար հավաքից։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների հետ:

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հաղորդմամբ՝ Փաշինյանը նաև հանդիպելու է արցախյան պատերազմում զոհված զինվորների հարազատներին: