Բրազիլիայում վերջին 1 օրում Covid-19-ով վարակվել է ավելի քան 90 հազար մարդ. RT

04:45 • 20.03.21

Անցած 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է ավելի քան 90 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջության նախարարությանը:

Նշվում է, որ երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 90 570 դեպք: Այսպիսով Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 11 871 390:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ երկրում վիրուսի հետևանքով զոհվել է 290 314 մարդ: Համավարակի բռնկումից ի վեր Բրազիլիայում Covid-19-ից ապաքինվել է 10.4 միլիոն պացիենտ: