Ղրիմում արտասահմանցիներին արգելվել է հողեր ունենալ
Շաբաթ ուժի մեջ է մտել մի հրամանագիր, որն արգելում է օտարերկրացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա ընկերություններին Ղրիմի մեծ մասում հողամասեր ունենալ:
Այս մասին հաղորդում է RT-ն:
Նշվում է, որ սահմանափակումն ուժի մեջ է Ղրիմի 25 քաղաքային կազմավորումներից 19-ում:
Արգելքը տարածվում է նաև Սևաստոպոլի 12 քաղաքային կազմավորումների վրա:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ելույթ է ունեցել Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում: Նա Ռուսաստանին կոչ է արել քաղաքականացված դիրքորոշում չդրսևորել և մուտքի հնարավորություն ապահովել Ղրիմ










