Հունգարիայի արտգործնախարարը պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով. ТАСС
Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիարտոն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղանյութով: Այս մասին դիվանագետը ուրբաթ գրել է ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է ТАСС-ը:
«Արևելքից պատվաստանյութերի մատակարարումը շարունակվում է, և այսօր առավոտյան իմ գործընկեր, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ավարտեց «Սպուտնիկ V»-ի մարտ ամսվա մատակարարումը (ես նույնպես այսօր այս պատվաստանյութն եմ ստացել)», - ասված է Սիարտոյի գրառման մեջ:
Ինչպես բացատրում է Magyar Nemzet թերթը, նախարարը պատվաստվել է և կոչ է արել բոլորին գրանցվել պատվաստումների համար, քանի որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել համավարակը:










