Գերմանիայում Covid-19-ի պատճառով նոր սահմանափակումներն անխուսափելի են. Մերկել. RT
Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով նոր սահմանափակումներն անխուսափելի են: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է RT-ն:
Իր խոսքով՝ Covid-19-ի հետ կապված իրավիճակը շատ ծանր զարգացում ունի, նկատվում է վարակման դեպքերի թվի կտրուկ աճ:
«Այդ պատճառով լավ է որ մենք համաձայնեցնենք «վթարային արգելակման» մեխանիզմը: Ցավոք, ստիպված կլինենք կիրառել այն»,- ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ կնախընտրեր, որ նման մեխանիզմ չգործարկվեր:
«Սակայն դա անհնար է, երբ տեսնում ես վերջին օրերին իրադարձությունների զարգացումը»,- հայտնել է կանցլերը:
Մերկելը չի բացառել Գերմանիայի կողմից կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնումը, եթե ԵՄ-ում չհասնեն այդ հարցում ընդհանուր որոշման:










