Преступленіе и наказаніе. Իլոն Մասկը ռուսերենով է մեկնաբանել ռուսաստանցու՝ Tesla-ի համակարգչային ցանցը կոտրելու խոստովանությունը

12:17 • 20.03.21

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ռուսերենով է մեկնաբանել լուրն այն մասին, որ ռուս Եգոր Կրյուչկովը իրեն մեղավոր է ճանաչել ընկերության համակարգչային ցանցը կոտրելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: Համապատասխան գրառումը Մասկը կատարել է թվիթերյան էջում:

Տեսլայի ղեկավարը, հետևելով ռուսաց լեզվի մինչբարեփոխական ուղղագրության կանոններին, գրել է Ֆյոդոր Դոստոևսկիի (1821-1881) վեպերից մեկի վերնագիրը` «Преступленіе и наказаніе»  («Ոճիր և պատիժ»):

Հինգշաբթի օրը Նևադայի դաշնային դատախազությունը հայտարարել էր, որ Կրյուչկովը իրեն մեղավոր է ճանաչել: