Փորձագետը նշել է, թե երբ կվերջանան մոլորակի նավթի պաշարները

18:02 • 20.03.21

Չինաստանի Հարավային տեխնոլոգիական համալսարանի նախագահ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Սյու Ցիկունն այն կարծիքին է, որ Երկրի վրա բրածո էներգիայի պաշարները, ինչպիսիք են նավթը, ածուխը և բնական գազը, կսպառվեն 50 տարի հետո:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ չինական The Paper-ին հղումով:

Նա, մասնավորապես, նշել է՝ վերջին 250 տարվա ընթացքում աշխարհում արդյունաբերական երեք հեղափոխություն է տեղի ունեցել բրածո էներգիայի աղբյուրների արդյունահանման ծավալների աճի ֆոնին:

Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը՝ գիտնականը հաշվարկել է, որ ածխաջրածնային ռեսուրսները մեր մոլորակի վրա կսպառվեն հաջորդ 50 տարիների ընթացքում:

Այս առումով նա կոչ է արել փոխարինել սովորական բրածո էներգիայի աղբյուրներն այլընտրանքային էներգիայի աղբյուրներով`առաջընթացի ներկա մակարդակը պահպանելու համար:

Մասնավորապես, նա նկատի է ունեցել արեգակնային էներգիան, որը, ըստ փորձագետի, գրեթե անհնար է սպառել: Բացի այդ, նա առաջարկել է գնահատել ածուխն ու բնական գազը ջրածնային վառելիքով փոխարինելու հնարավորությունը: