ԱՄՆ ռազմածովային ուժերից հայտնել են, որ էսկադրային ականակիրը մոտենում է Սև ծովի ջրերին
Ամերիկյան Thomas Hudner էսկադրային ականակիրն ուղևորվել է Սև ծով՝ անվտանգության ապահովման գործողություններ իրականացնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմը:
«ԱՄՆ Thomas Hudner երկրորդ ռազմանավը մուտք է գործում Սև ծով տարածաշրջանում ծովային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար: ԱՄՆ նավերն ու ավիակիրները կանոնավոր կերպով գործողություններ են իրականացնում Սև ծովում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների»,- ասվում է ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից ուրբաթ հայտնել են, որ ռուս զինվորականները հետևում են ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Monterey հածանավի գործողություններին, որը գտնվում է Սև ծովի ջրային տարածքում:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերը պարբերաբար մտնում են Սև ծով: Փետրվարին Սևծովյան նավատորմը հետևել էր Իսպանիայի և Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող նավերի ընթացքին:










