Շվեդիայում ոստիկանությունը ցրել է 3 քաղաքում անցկացվող հակակարանտինային ցույցերը

22:45 • 20.03.21

Շվեդիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստոկհոլմում, Գյոթեբորգում և Մալմյոյում, շաբաթ տեղի ունեցող անօրինական ցույցերի ժամանակ իրավապահ մարմինները ցրել են համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, ցույցը ցրելու որոշում է կայացվել, քանի որ մասնակիցների թիվը գերազանցել է հավաքների համար թույլատրելի քանակը, որը չպետք է գերազանցի 8 մարդը:

Նշվում է, որ ցույցերին, ընդհանուր առմամբ, մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Կորոնավիրուսով պայամանվորված կարանտինի դեմ նախորդ խոշորամասշտաբ ակցիան մայրաքաղաք Ստոկլոհմում տեղի է ունեցել մարտի 6-ին:

Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 744 272-ի, վիրուսով պայամանավորված բարդացումներից մահացածներինը՝ 13 262-ի:

Երկրում բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում չօգտվել հասարակական տրանսպորտից, ինչպես նաև խուսափել առանց անհրաժեշտության առևտրի կենտրոններ, թանգարաններ, գրադարաններ, լողավազաններ և մարզասրահներ այցելելուց: