Գանայում CoviShield պատվաստանյութի տասնյակ ամպուլաներ գողանալու համար բժիշկներ են ձերբակալվել
CoviShield կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տասնյակ ամպուլաներ գողանալու կասկածանքով ձերբակալվել են Գանայի առողջապահության ծառայության երեք աշխատակիցներ, տեղական ոստիկանությանը հղումով գրում է riddimsghana.com-ը։
«Մեծ Ակրայի մարզի ոստիկանությունը CoviShield պատվաստանյութի 36 ամպուլա գողանալու կասկածանքով ձերբակալել է հիվանդանոցի երեք աշխատակիցների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրավապահների վարկածով՝ հանցակիցները գողացել են պատվաստանյութը, իսկ հետո պատվաստումներ են արել գաղտնի հաճախորդներին՝ յուրաքանչյուրից վերցնելով մոտ 35 ԱՄՆ դոլար։
Բացի այդ, նշվում է, որ հիվանդանոցի սանիտարահամաճարակային հսկողության ևս մեկ աշխատակից կասկածվում է պահեստից նույն պատվաստանյութի 26 ամպուլա գողանալու համար: Ընթանում է հետաքննություն։










