Արայիկ Հարությունյանը հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջան է այցելել (տեսանյութ)

19:34 • 21.03.21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանգստյան օրերին աշխատանքային այցով Մարտակերտի շրջան է այցելել:

«Այցելել եմ Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:

Այցի շրջանակում ծանոթացել եմ նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Տեսանյութն՝ այստեղ: