Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:
Պենտագոնի ղեկավարին խնդրել են մեկնաբանել՝ ճի՞շտ են արդյոք շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահը մտադիր է կասեցնել ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից:
«Ես ծանոթ եմ այն սպեկուլյացիաներին, թե նախագահը զորքերը դուրս բերելը կասեցնելու որոշում է կայացրել: Ես բավական լավ եմ տեղեկացված այդ հարցով քննարկումներից: Որքանով ես գիտեմ՝ նախագահը որոշում չի կայացրել և որևէ հայտարարություն չի արել այդ հարցի մասին»,- ասել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ նախագահ Բայդենը որոշում կայացնելու շուրջ ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում:










