Ճապոնիան խնդրում է Օլիմպիական խաղերին մասնակցող երկրներից Տոկիո մեկնել պատրաստվող պատվիրակությունների մասնակիցների թիվը սահմանափակել

06:38 • 21.03.21

Ճապոնիան կորոնավիրուսային իրավիճակի պատճառով խնդրում է Օլիմպիական խաղերին մասնակցող երկրներից Տոկիո մեկնել պատրաստվող ուղեկցող պատվիրակությունների մասնակիցների թիվը սահմանափակել, հաղորդում է ТАСС-ը:

Առաջին հերթին այդ պատվիրակությունները մասնակցելու են խաղերի բացման և փակման պաշտոնական արարողություններին: 

Ճապոնիայում պատրաստվում են դիմավորել, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած պատվիրակությանը, քանի որ հաջորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում:

Ճապոնական կողմը որպես պատվիրակությունների կազմի առավելագույն թիվ են սահմանել 12-ը: