Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվել. 33 մարդ ձերբակալվել է
Լոնդոնում հակակորոնավիրուսային խիստ սահմանափակումների դեմ իրականացված բողոքի ակցիաների ժամանակ 33 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 ձերբակալվածի մասին:
Բողոքի ակցիաներին, ինչպես հաղորդվում է, հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնց մեծ մասն՝ առանց պաշտպանիչ դիմակների:
Նախքան ակցիայի մեկնարկը ոստիկանությունը հայտնել է, որ հավաքի անցկացումն անօրինական է, քանի որ հակակորոնավիրուսային սահմանափակումների շարքին է դասվում:
Այս տարվա հունվարի 4-ից Մեծ Բրիտանիայում համապետական կարանտին է սահմանվել արդեն երրորդ անգամ: Վերջին շրջանում սահմանափակումների որոշակի մասը հանվել էր երկրում. մարտի 8-ից բացվել են դպրոցները, իսկ ապրիլի 12-ից պետք է բացվեն խանութները:










