Մադրիդում և Բարսելոնայում, ի պաշտպանություն իսպանացի ազատազրկված ռեփերի, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
Մադրիդում ի պաշտպանություն իսպանացի ազատազրկված ռեփեր Պաբլո Ասելյայի բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է TAСС-ը:
Բողոքի ակցիային հարյուրավոր քաղաքացիներ են մասնակցել:
Նրանք հավաքվել են Մադրիդի քաղաքապետարանի դիմաց, ակցիան էլ սոցցանցերի միջոցով է կազմակերպվել, ուստի իրավապահները տեղեկացված չեն եղել: Որպեսզի խուսափեն բախումներից, ոստիկանները լրացուցիչ ուժեր էին կենտրոնացրել:
Բարսելոնայում ևս բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել, որին մոտ 250 մարդ է մասնակցել:










