Ռուսաստանում օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարված հանցագործությունների թիվը վերջին երկու ամսում նախորդ տարվա համեմատ 2%-ով աճել է

06:07 • 21.03.21

Ռուսաստանում օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարված հանցագործությունների թիվը երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով, հաղորդում է ТАСС-ը:

Ընդհանուր առմամբ, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից 6200 հանցագործություն է կատարվել:

Նշված խմբի անձանց նկատմամբ Ռուսաստանում կատարված հանցագործությունների թիվը նվազել է 8,4%-ով՝ հասնելով 2300-ի:

Վերջին երկու ամսում Ռուսաստանում հանցագործություն կատարած 137 200 անձ է ձերբակալվել, ինչը 2.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: