Որքան պետք լինի, այդքան էլ կմնամ Մոսկվայում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

02:42 • 21.03.21

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Մոսկվայում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, հաղորդում է ТАСС-ը:

Անտոնովն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ շատ աշխատանք կա կատարելու Մոսկվայում:

«Մի քանի գերատեսչությունում հանդիպումներ են նախատեսված: Որքան ժամանակ կպահանջվի՝ դժվարանում եմ ասել, բայց ելնում եմ նրանից, որ որքան պետք լինի, այդքան էլ կմնամ Մոսկվայում»,- ասել է Անտոնովը:

ՌԴ դեսպանն ասել է նաև, որ ռուսական կողմը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններով այնքանով, որքանով դրանում Միացյալ Նահանգներն է շահագրգված:

«Ռուսական կողմը միշտ է ընդգծել, որ հետաքրքված են ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմամբ այնքան, որքան դա մեր ամերիկացի գործընկերներն են պատրաստ: