«Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, և բոլոր քրիստոնյաները պետք է պատասխանատվություն զգան նրա ճակատագրի համար». ռուս պատմաբան
Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական երկիրն է, և այդ պատճառով բոլոր քրիստոնյաները պետք է պատասխանատվություն զգան նրա ճակատագրի համար:
Այս մասին ասել է ռուս պատմաբան, քաղաքագետ և քաղաքական գործիչ Նատալյա Նարոչնիցկայան՝ ելույթ ունենալով «Ցեղասպանությունն ու Առաջին աշխարահամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՌԴ-ում հայերի միությունը:
«Ստացվում է, որ 100 տարին մեկ՝ միջազգային հարաբերությունների որոշակի խախտման ժամանակ, Թուրքիայի մոտ ակնհայտ գայթակղություն է ի հայտ գալիս վերականգնելու իր աշխարհաքաղաքական դիրքերը»,- նշել է պատմաբանը:
Վերջինս հավելել է, որ Թուրքիան այսօր, ինչպես և հարյուր տարի առաջ փորձում է իր վերահսկողության տիրույթ ներքաշել նաև Ռուսաստանի և հարևան պետությունների տարածքները, և իհարկե, իր ուժերն ուղղել իր թշնամուն՝ Հայաստանին ճնշելուն:










