Հնդկաստանը և Չինաստանը պատրաստվում են Լադաքի իրադրության շուրջը բանակցությունների նոր փուլի
Հնդկաստանը և ՉԺՀ-ն պատրաստվում են նոր բնակցությունների անցկացման Լանդաքում փաստական վերահսկողության գծից իրենց զինծառայողների հետքաշման և այդ հատվածում երկկողմ սահմանի դրության նորմալացման շուրջը: Մարտի 22-ին այդ մասին հայտնել Է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փանգոնգ Ցո լճից Հնդկաստանի բանակի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանկի ստորաբաժանումները հաջող դուրս հանելուց հետո երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները պլանավորում են այս շաբաթ քննարկել Գոգրայի շրջանից և Դեփսանգի հովտից զորքերի հետքանշման գրաֆիկը»,- մեջբերում Է գործակալությունն աղբյուրների խոսքը:
Անցյալ շաբաթ կայացել են Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաները Լադաքի իրադրության խաղաղ կարգավորման հարցերի շուրջը: Դրանց մասնակիցները գոհունակություն են հայտնել զորքերի փոխադարձ հետքաշման գործընթացից և քննարկել են Լադաքի իրադրության նորմալացման հետագա կոնկերտ քայլերը:
Այս ամսին ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է, որ Պեկինը և Նյու Դելին պետք Է ձեռնպահ մնան դիմակայությունից և երկխոսության միջոցով վերջնականապես կարգավորեն սահմանային վեճերը: Իրադրությունը հնդկա-չինական սահմանի Լադաքի միութենական տարածքի շրջանում սրվել Է այն բանից հետո, երբ 2020 թվականի մայիսի սկզբին այնտեղ տեղի ունեցան բախումներ շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ:
Լույս հունիսի 16-ի գիշերը Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ, եղան զոհեր: Դրանից հետո Հնդկաստանը և Չինաստանն անցկացրեցին մի շարք բանակցություններ զինվորական և դիվանագիտական մակարդակներով: Փետրվարի 10-ին կողմերն սկսել են զորքերի փոխադրաձ հետքաշումը Փանգոգ Ցո լճից:










