Կոնգոյում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մահացել է ընտրությունների օրը
Կոնգոյի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի նախագահի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գի Բրայս Պարֆե Կոլելայի հիվանդությունն արագ տեմպերով է զարգացել: Վերջինս ուրբաթ է իմացել, որ հիվանդ է «Քովիդ-19-ով, իսկ արդեն կիրակի, երբ երկրում բացվել են ընտրատեղամասերը, մահացել է:
Քաղաքական գործիչը 61 տարեկան էր: Ինչպես հաղորդվում է, շաբաթ նա տեսաուղերձ է ձայնագրել հիվանդանոցից՝ դիմելով ընտրողներին:
«Իմ թանկագին հայրենակիցներ, ես խնդիրներ ունեմ: Պայքարում եմ մահվան դեմ: Այնումենայնիվ, խնդրում եմ բոլորիդ կանգնել և քվեարկել փոփոխությունների համար, որպեսզի իմանամ, որ իզուր չեմ պայքարել»,- ասել է վերջինս:
#Congo - #URGENT : Le Message de Guy Brice Parfait #Kolelas sur son lit d’hôpital avant son évaluation prévue à #Paris (France) pic.twitter.com/7iox6lyBKd
— ICIBRAZZA (@ICIBrazza) March 20, 2021










