Եվրամիությունում խոսել են Ռուսաստանի հետ համագործակցության սկզբունքների մասին

22:01 • 22.03.21

ԵՄ արտգործնախարարները համաձայնել են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում պահպանել առկա սկզբունքները, որոնք ենթադրում են համագործակցություն պատժամիջոցների պահպանման պայմաններում մինչև Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Այս մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք շատ արագ մտքեր ենք փոխանակել Ռուսաստանի վերաբերյալ: Նախարարները Ռուսաստանի հետ հարաբերություններում վերահաստատել են 5 սկզբունք, դրանք բոլորը մնում են արդիական»,- ասել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ վերջին 6 տարվա ընթացքում Մինսկի համաձայնագրերը լիարժեք չեն իրականացվել։ «Մենք պետք է շարունակենք ձեռք մեկնել Արևելյան գործընկերության մասնակիցներին, Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանը: Այս բոլոր սկզբունքները մնում են արդիական»,-ասել է Բորելը: