Ավստրալիայում մոլեգնող ջրհեղեղների պատաճառով հազարավոր բնակիչներ են տարհանվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայում մոտ 18 000 մարդ է տարհանվել Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնող ջրհեղեղների պատճառով, իսկ հորդառատ անձրևները չեն դադարում արևելյան ափերին:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, մի քանի օր շարունակվող անձրևների հետևանքով նահանգի մայրաքաղաք Սիդնեյում և դրա արվարձաններում հսկայական գետեր և ջրամբարներ են առաջացել: Նման իրավիճակում է հայտնվել նաև հարավարևելյան շրջանում գտնվող Քուինսլենդ քաղաքը:
Նահանգում ստեղծված իրավիճակը պաշտոնյաները նկարագրում են որպես «50 տարին մեկ տեղի ունեցող իրադարձություն», որը, կանխատեսումների համաձայն, կարող է շարունակվել ևս մեկ շաբաթ: Բնակիչներին ծայրաստիճան զգոնության կոչ է արվել:
Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը առաջարկել է դրամական օգնություն հատկացնել տեղահանված անձանց: Նշվում է, որ եղանակային պայմանների հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հասնում է 25 մլն-ի:
Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ համայնքներից շատերը, որոնք ներկա պահին հեղեղվում են, անցյալ ամառ տուժել էին երաշտի և հրդեհների հետևանքով: Նրա հրանագով նահանգում մի քանի ժամանակավոր կացարաններ են ստեղծվել տարհանված մարդկանց համար:
Պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես են մարդիկ փրկում ջրում հայտնված անասուններին, որոնց քշել-տարել են անձրևաջրերը:














