Իրանի տարածքային ջրերում իրաքյան նավ է գրավվել. ծովհենները պահանջում են 80 000 դոլար. լրատվամիջոցներ
Իրանի տարածքային ջրերում անհայտ անձինք իրաքյան նավ են գրավել: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իրաքյան աղբյուրին:
Աղբյուրը վկայակոչում է Т-4 քարշակող նավի տիրոջն ուղարկված ձայնագրությունը, որում ծովահենները դրա ազատ արձակման համար 80 000 դոլարի չափով գումար են պահանջում: Թե որտեղ է գտնվում նավը և դրա անձնակազմը, դեռևս հայտնի չէ:
Ձայնագրությունը տրամադրած անձնավորությունն արդեն խոստացել է կատարվածի մասին տեղեկացնել Բահրեյնում գտնվող կենտրոնին, որը զբաղվում է ծովում արտակարգ իրավիճակների ժամանակ փոխօգնության հարցերով:










