ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառել

13:31 • 22.03.21

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հաստատվել է Եվրամիության խորհրդի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրի խոսքերը:

Նշվում է, որ Խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 11 անձի, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք առանչություն ունեն մարդու իրավունքների խախտման հետ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ Առևտրի նախարարությունն ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան պատժամիջոցներին, առաջարկել է հրաժարվել արևմտյան վճարային համակարգերի օգտագործումից և անցում կատարել ազգային արժույթներին: