Թրամփը մասամբ բացահայտել է Բայդենին ուղղված նամակի բովանդակությունը

16:06 • 22.03.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի գործող ղեկավար Ջո Բայդենին հաջողություն է մաղթել իր նամակում, բայց չի բացահայտել դրա ամբողջ բովանդակությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հիմնականում նրան ամենայն հաջողություն եմ մաղթել»,- ասել է Թրամփը The Truth with Lisa Boothe փոդքասթի ընթացքում:

Նա նշել է նաև, որ նամակը բաղկացած է մի քանի էջից:

«Այն իմ սրտի խորքից է, քանի որ ուզում եմ, որ նա հաջողության հասնի»,- ավելացրել է նախկին առաջնորդը: Միաժամանակ, Թրամփը հրաժարվել է հրապարակել նամակի ամբողջական բովանդակությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ ինքը «մեծահոգի» նամակ է ստացել Թրամփից, որը, սակայն, ներկա չի գտնվել երդմնակալության արարողությանը և անձամբ չի հանդիպել նրա հետ: Ըստ Բայդենի, նամակը անձնական բնույթի էր, ուստի նա չի բացահայտի դրա բովանդակությունը, քանի դեռ չի խոսել Թրամփի հետ: