Պեսկովը հայտնել է՝ ինչ հակակորոնավիրուսային դեղամիջոցով կպատվաստվի Պուտինը

17:17 • 22.03.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատվաստվի ռուսական 3 հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկով:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հարցին, թե որ պատվաստանյութն է ընտրել նախագահը, Պեսկովը պատասխանել է.«Մեր երեքից մեկը: Բոլորն էլ լավն են և հուսալի»:

Հիշեցնենք՝ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է երեքշաբթի կամավոր հիմունքներով  պատվաստվել կորոնավիրուսի դեմ: