Բիլ Գեյթսը պատմել է՝ ինչու է այդքան շատ գյուղատնտեսական հողատարածքներ ձեռք բերում
Microsoft-ի համահիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը Reddit սոցիալական ցանցի «Ինձ հարցրու ամեն ինչի մասին» նախագծի շրջանակում պատախանել է մի շարք գյուղատնտեսական հողատարածքներ գնելու վերաբերյալ հարցին, գրում է agfundernews.com-ը։
Պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ գյուղատնտեսական հողատարածքներ գնում, Գեյթսը նշել է՝ հիմնական պատճառը սերմնաբուծությունն ու կենսավառելիքի մշակումն է։
«Գյուղատնտեսական ոլորտը շատ կարևոր է։ Ավելի արդյունավետ սերմերի օգնությամբ մենք կկարողանանք խուսափել անտառների հատումից և օգնել Աֆրիկային հաղթահարել կլիմայական ճգնաժամը, որին նրանք արդեն իսկ առերեսվում են: Պարզ չէ՝ որքան էժան կարող է լինել կենսավառելիքը, բայց այն կարող է լուծել ավիացիայի և բեռնատարների արտանետումների խնդիրը»,- ասել է Գեյթսը, որը վերջին շաբաթներին ներկայացրել է իր «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գիրքը։
Դեռ հունվարին ամերիկյան The Land Report ամսագիրը հայտնել էր, որ Բիլ և Մելինդա Գեյթսերն ԱՄՆ-ում 108 860 հեկտար հողատարածք ունեն և շարունակում են ավելացել այն։










