Նիգերիան կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ է մշակել
Նիգերիացի գիտնականները կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ են մշակել, որոնք կլինիկական փորձարկումներ կանցնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, դաշնային քարտուղար Բոսսա Մուստաֆայիի հայտարարությանը, որը հրապարակվել է տեղական Vanguard թերթում:
«Բացահայտումը, որ նիգերիացի գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ առնվազն երկու տեղական պատվաստանյութ, որոնք անցնելու են կլինիկական փորձարկումների փուլ և արտոնագրվելու են, էական նշանակություն ունի», - ասել է Մուստաֆան:
Ըստ Նիգերիայի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր հայտնաբերվել է վարակման 161 868 դեպք, 2030 մարդ մահացել է:
Նիգերիան AstraZeneca պատվաստանյութի 84 միլիոն չափաբաժին է ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրի շրջանակներում։










