Նիգերում իսլամիստների հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի
Նիգերում իսլամիստ գրոհայինները հարձակվել են Մալիի հետ սահմանից ոչ հեռու գտնվող երեք գյուղի վրա, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի, հայտնում է BBC լրատվականը:
Ինչպես նշում է աղբյուրը, իսլամիստ ծայրահեղականները գրոհներ են իրականացնում առանձին, մեկուսի բնակավայրերի ուղղությամբ` օգտագործելով մոտոցիկլետներ և բեռնատար մեքենաներ:
Նմանատիպ գրոհներ են իրականացվել սահմանի այն կողմում, որտեղ մեկ շաբաթ առաջ Մալիի զինված ուժերի 33 ծառայող է սպանվել:










