Ռուսաստանի ռազմական օդանավակայաններից մեկում արտակարգ պատահարի հետևանքով 3 զինծառայող է զոհվել
Ռուսաստանի Կալուգա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում արտակարգ պատահարի հետևանքով 3 զինծառայող է զոհվել։
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նրանք զոհվել են Տու-22Մ3 ինքնաթիռի վրա կատապուլտավորման համակարգի սխալ գործարկման հետևանքով․ ինքնաթիռի տեխնիկական զննություն անցկացնելու և պատահարի պատճառները պարզելու համար օդանավակայան է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Շայկովկա» օդանավակայանում: Տու-22Մ3 ինքնաթիռում սպառազինություն չի եղել։
Զոհվածների թվում է գնդի հրամանատարը, որը նստած է եղել հրահանգչի տեղում։
Ընդ որում, բժիշկներին մոտ աղբյուրի տվյալներով՝ անձնակազմի անդամներից մեկը ողջ է մնացել։










