Պաշտպանության նախարարն այցելել է ձնաբքի պայմաններում մոլորված և դրա հետևանքով ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանի

19:44 • 23.03.21

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։